Ֆաթիհ Դոնմեզ. Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը կարող են դառնալ Թուրքիայից գազի մատակարարման խաղացողներ
 Ֆաթիհ Դոնմեզ.  Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը կարող են դառնալ Թուրքիայից գազի մատակարարման խաղացողներ
12:17     07 01 2023    
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է՝ եվրոպական շուկայի համար գազի առևտրի հարթակի պատրաստակամության մասին, հայտնում է Haberturk հեռուստաալիքը։

«Այժմ մենք ավարտում ենք ճանապարհային քարտեզի մշակումը։ Մեր ֆիզիկական ենթակառուցվածքը պատրաստ է։ Վերջին չորս տարիների ընթացքում մենք Թուրքիայում կառավարում ենք գազի առևտրային հարթակը՝ ազգային շուկայի համար»,- ասել է Դոնմեզը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը հնարավորություն ունեն դառնալ խաղացողներ եվրոպական շուկայի համար նախատեսված այս հարթակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան   Իրան  


Լրահոս