Ադրբեջանի ԱԳՆ. Ցավոք, ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հավատացել է Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի մասին ստերին
  Ադրբեջանի ԱԳՆ.  Ցավոք, ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հավատացել է Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի մասին ստերին
10:40     07 01 2023    
Պաշտոնական Բաքուն ափսոսանք է հայտնել այն փաստի համար, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը (Մայքլ Քարփենթերը - խմբ.) հավատացել է Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի մասին ստին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Ցավոք, ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչին խաբել են «շրջափակման» և «մարդասիրական իրավիճակի» մասին կեղծ լուրերը։ Եթե Լաչինի ճանապարհը փակված լիներ, ապա ոչ մի մեքենա դրանով չէր անցնի։ Ինչո՞ւ կարելի է ճանապարհը օգտագործել ցանկացած անօրինական գործողությունների համար, բայց չի կարելի բողոքել»,- գրում է Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս