Հորադիզի հաջող գործողությունից անցել է 29 տարի
 Հորադիզի հաջող գործողությունից անցել է 29 տարի
10:27     06 01 2023    
Այսօր, հունվարի 5-ին լրանում է՝ 1994 թ. հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը՝ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից իրականացված հաջող գործողության 29 տարին, ինչի արդյունքում Ֆիզուլիի շրջանի 21 գյուղերը և Հորադիզ ավանը ազատագրվել են օկուպացիայից:

1993-1994 թթ. ձմռանը, համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի քաղաքական իշխանության վերադառնալուց հետո, բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքում շփման գծում բեկում է տեղի ունեցել: 1994 թ. հունվարի սկզբին անցկացված և Ադրբեջանի ռազմական պատմության մեջ ոսկե տառերով գրված Հորադիզի օպերացիայի շնորհիվ՝ կարճ ժամանակում Ֆիզուլիի շրջանի 21 հազար հեկտար տարածքը և Հորադիզ ավանը, Ջեբրաիլի շրջանի Ջոջուգ Մերջանլը գյուղը ազատագրվել են օկուպացիայից: Ադրբեջանական բանակը այդ հաջողությանը հասէլ է՝ մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի վճռականության, մեծ հրամանատարական տաղանդի շնորհիվ:

Այսօր Հորադիզը լիովին վերականգնվել է: Այնտեղ կառուցվել և վերականգնվել են կրթական, առողջապահական և մշակութային հաստատություններ, ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրական և ոռոգման համակարգեր:

Զորամասի նախկին հրամանատար, պահեստի գնդապետ Շաիր Ռամալդանովը նշել է, որ Հորադիզի գործողության արդյունքում՝ հայկական օկուպացիայից ազատագրվել է ավելի քան 20 բնակավայր, այդ թվում՝ Հորադիզ ավանը և Ջոջուգ Մարջանլը գյուղը:

«2016 թվականի ապրիլին հակառակորդին ծանր հարված հասցվեց: Ապրիլյան մարտերը Հորադիզի գործողության շարունակությունն էր: Այդ հարվածից հակառակորդը դեռ չի կարողացել ուշքի գալ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հորադիզի-գործողություն  


Լրահոս