Սկսվում է Արևմտյան Ադրբեջանից բռնագաղթածների մարդահամարը
  Սկսվում է Արևմտյան Ադրբեջանից բռնագաղթածների մարդահամարը
18:15     05 01 2023    
Անցյալ դարում Արևմտյան Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցների մարդահամարի գործընթացը սկզբնական փուլում ներառում է 1988-1991 թթ.-ին այդ տարածքներից վտարվածներին։ Այդ շրջանում արտաքսվածների մեծ մասը ողջ է։ Նրանք ունեն անձը հաստատող փաստաթղթեր (անձնագրեր), ինչպես նաև ՀԽՍՀ-ում կրթությունը հաստատող փաստաթղթեր և գույքային փաստաթղթեր։

Ըստ Zinvor.info-յի՝ այս մասին հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի մամուլի քարտուղար Ուլվիա Զուլֆուգարը։

«Քանի որ վերջին տեղահանությունը ժամանակագրական առումով համեմատաբար վերջերս էր (1988-1991 թթ.), մենք գործընթացը սկսել ենք հենց այս շրջանից, որպեսզի մեր գործն ավելի արագ տանենք։ Ներկայում ավարտվել է 300 բնակավայրերից ավելի քան 150-ի մարդահամարը, որոնցում այն ժամանակ ապրում էին ադրբեջանցիներ, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»։

Ուլվիա Զուլֆուգարը հավելել է, որ զուգահեռաբար ընթանում է 1905-ին, 1918-1920-ին, 1948-1953-ին դեպորտացիայի ենթարկվածների գրանցումը, սակայն հիմնական ուշադրությունն ուղղված է 1988-1991թթ. Այս գործընթացի ավարտից հետո կգրանցվեն նաև այլ տարիներին տուժածները և նրանց ժառանգները:
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջան  


Լրահոս