Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։
Գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը պետության ղեկավարին և առաջին տիկնոջը տեղեկացրել է կենտրոնում ստեղծված պայմանների մասին։ Նա նշել է, որ շենքում կաշխատեն 20 վարչական, 20 տեխնիկական և 65 մանկավարժական աշխատողներ։
Ադրբեջանի Նախարարների կաբինետի 2016 թվականի նոյեմբերի 1-ի որոշման համաձայն՝ նախարարությունը միավորել է Էկոլոգիական կրթության և պրակտիկայի հանրապետական կենտրոնը, Երիտասարդ զբոսաշրջիկների և գավառագետների հանրապետական կենտրոնը և Թոֆիգ Իսմայիլովի անվան Բաքվի մանկապատանեկան ստեղծագործության պալատը, դրանց բազայի հիման վրա ստեղծվել է Երեխաների և երիտասարդների զարգացման կենտրոնը, իսկ անցյալ տարի նրան տրվել է հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ։