Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։ Գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը պետության ղեկավարին և առաջին տիկնոջը տեղեկացրել է կենտրոնում ստեղծված պայմանների մասին։
Նա նշել է, որ STEAM ինովացիոն կենտրոնի նոր քառահարկ շենքն ունի ավիացիոն տարածություն, Նյուտոնի դասական, Նյուտոնի մանկական տարածություններ, կոնֆերանս դահլիճ, խաղասենյակ, կոնստրուկտորի սենյակ, Heureka Classics սենյակ, ռոբոտների մշակման լաբորատորիա, 3D հոլոգրամային գոտի և VR գոտի: