ԱՀ ԱԳՆ. Երևանը դեռ շահագրգռված է Ադրբեջանի տարածքում անօրինական գործողությունների շարունակմամբ
  ԱՀ ԱԳՆ.  Երևանը դեռ շահագրգռված է Ադրբեջանի տարածքում անօրինական գործողությունների շարունակմամբ
14:10     05 01 2023    
Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2023 թվականի հունվարի 3-ի հերթական հայտարարությունը՝ Լաչինի ճանապարհին բողոքի ցույցերի վերաբերյալ, բացարձակապես անհիմն է և նպատակ ունի մոլորեցնել միջազգային գործընկերներին և արհեստականորեն սրել իրավիճակը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, Հայաստանի կողմից 30-ամյա ադրբեջանական հողերի օկուպացման ընթացքում բնական պաշարների կողոպուտի դեմ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործողությունների ֆոնին՝ զարմանալի չէ, որ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել նման խեղաթյուրված հայտարարություններով։ Երևի, հայկական կողմը դեռ շահագրգռված է Ադրբեջանի տարածքում անօրինական տնտեսական և այլ գործունեությունը շարունակելու մեջ։

Քաջ հայտնի է, որ ավելի քան մեկ տարի, այսինքն՝ 2021 թվականի նոյեմբերից, Ադրբեջանի կառավարությունը դիմումներ է հղել՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում անօրինական տնտեսական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Վերջին անգամ իշխանությունները փորձել են հարցը լուծել բանակցությունների միջոցով դեկտեմբերի 3-10-ը։

Չնայած բոլոր ջանքերին, հայկական կողմն անտեսել է դիմումները, խոչընդոտել է համապատասխան կառույցների ներկայացուցիչներին այցելել տարածք և փորձել է շարունակել անօրինական գործունեությունը։ Հենց այս բոլոր գործողությունները արդարացի բողոք են առաջացրել ադրբեջանական հասարակության մոտ, որը խաղաղ ակցիա է անցկացնում՝ պահանջելով վերջ դնել բացառապես մարդասիրական նպատակներով նախատեսված Լաչինի ճանապարհի չարաշահմանը։

Այս բողոքի դեմ ուղղված յուրաքանչյուր հայտարարություն անընդունելի է և դիտվում է որպես միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ուղղակի խախտում՝ որպես անհարգալից վերաբերմունք ցուցարարների իրավունքների և երկրի Սահմանադրության նկատմամբ, որում ամրագրված է Ադրբեջանի Հանրապետության կողմից իր տարածքում գտնվող բոլոր բնական ռեսուրսների սեփականության իրավունքի մասին կետը։

Նույնքան անհիմն են պնդումները, թե իբր բողոքի ցույցերը հանգեցրել են Լաչինի ճանապարհի փակմանը և հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալուն։ Անհերքելի փաստ է՝ ողջ օրվա ընթացքում այս ճանապարհով տրանսպորտային միջոցների, շտապօգնության մեքենաների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մեքենաների և խաղաղապահ կոնտինգենտի անարգել անցումը։ Ադրբեջանական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել անհապաղ լուծել բոլոր հումանիտար կարիքները, որոնց հետ կարող են բախվել հայ բնակիչները։

Չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայ բնակիչները կարող են ճանապարհն օգտագործել ըստ նշանակության, սադրիչները, իրենց ներկայանալով որպես Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցիչներ, հետ են պահում բնակչությանը ճանապարհից և ևս մեկ անգամ ապացուցում, որ հենց իրենք են, մոլորեցնելով մյուսներին, իրենց անօրինական գործողությունները շարունակելու նպատակ հետապնդում։

«Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարությունը խախտելու մեղադրանքներին, ապա ուզում եմ հիշեցնել, որ հակառակ Հայաստանի ղեկավարի ստորագրած այս փաստաթղթի, Լաչինի ճանապարհով Հայաստան են տեղափոխվում ապօրինի արդյունահանված բնական ռեսուրսներ, շարունակվում է Հայաստանի զինված ուժերի հագեցումը, որոնք դեռ ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, մեր հողերի վրա դեռևս առկա է ականային վտանգ։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և այլ անօրինական գործողությունները, մասնավորապես երրորդ երկրների քաղաքացիների անօրինական մուտքը մեր տարածքներ, եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։

Ադրբեջանը ևս մեկ անգամ կոչ է անում Հայաստանին՝ կատարել միջազգային իրավունքից և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունները, զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից և դադարեցնել ագրեսիվ քաղաքական և ռազմական սադրանքները։ Տարածաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային է և հետևողական, և մենք կշարունակենք միջազգային իրավունքի և միջազգային հաստատված փորձի վրա հիմնված միջոցառումները»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս