Ինչպես հայղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնում են Իրանի արտաքին գործերի նախարարությունից։
Հաղորդվում է, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին հանդիպել է՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի հետ:
Դեսպանը՝ երկրների երկկողմ հարաբերությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել նախարարին։
Հանդիպմանը Հուսեյն Ամիր Աբդուլլահյանն ընդգծել է Իրանի կառավարության մտադրությունը՝ զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում՝ հարևան երկրների հետ սերտ և լավ հարաբերությունների քաղաքականության համատեքստում։ Նա նաև անհրաժեշտ հանձնարարականներ է տվել Միացյալ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնելու վերաբերյալ։