Նեդ Փրայս. Մենք հավատարիմ ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ապահով ապագայի խթանմանը
  Նեդ Փրայս.  Մենք հավատարիմ ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ապահով ապագայի խթանմանը
09:31     05 01 2023    
«Մենք հավատարիմ ենք՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելուն»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

ԱՄՆ-ը շարունակում է երկկողմանի հարաբերություններ պահպանել համախոհ գործընկերների հետ, ինչպիսիք են Եվրամիությունը և միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ-ը՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը, ասել է նա։

Նեդ Փրայսը հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումները Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ. «Ինչպես գիտեք, մի քանի անգամ պետքարտուղարը հնարավորություն է ունեցել համախմբելու իր գործընկերներին՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներին։ Մենք շարունակելու ենք քայլեր ձեռնարկել, որոնք, կարծում ենք, լավագույն հեռանկարն ունեն Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ տարածաշրջանի տեսլականն առաջ մղելու համար։ Իհարկե, մենք ցանկանում ենք, որ կողմերն իրենք առաջընթաց գրանցեն։ Թե ինչպիսին կլինի այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելիքը չէ։ Սա ծանր աշխատանք է, որը կողմերն իրենք պետք է կատարեն»,- ընդգծել է Նեդ Փրայսը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նեդ-Փրայս   Ադրբեջան  


Լրահոս