Մադրիդում ադրբեջանցիները բողոքում են հայկական էկոահաբեկչության դեմ
Մադրիդում ադրբեջանցիները բողոքում են հայկական էկոահաբեկչության դեմ
12:00     02 01 2023    
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոլումբոսի հրապարակում (Plaza de Colon) տեղի է ունեցել խաղաղ ցույց՝ ընդդեմ Հայաստանի և հայ անջատողականների կողմից Ադրբեջանի օգտակար հանածոների հանքավայրերի անօրինական շահագործման դեմ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Իսպանիայի Ադրբեջանցիների ասոցիացիայի անդամ Մահամադալի Աքպերովի կազմակերպած ցույցի ժամանակ ցուցարարները պահանջել են անհապաղ դադարեցնել Հայաստանի և հայ անջատողականների կողմից օգտակար հանածոների հանքավայրերի անօրինական շահագործումը ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում։

Ցուցարարներն իրենց համերաշխությունն են հայտնել ադրբեջանցի բնապահպան ակտիվիստներին, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին և կամավորներին, ովքեր Շուշա-Խանքենդի ճանապարհին անդադար ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերջ տալ հայկական բնապահպանական տեռորին։
Zinvor.info

Հեշթեգներ. Մադրիդ   Ադրբեջանցիներ