Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները հասել են 60 միլիարդ ԱՄՆ դոլարի
Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները հասել են 60 միլիարդ ԱՄՆ դոլարի
12:45     30 12 2022    
Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստներն այս տարվա հունվար-նոյեմբերին աճել են 12,3%-ով կամ 6,5 մլրդ ԱՄՆ դոլարով և հասել 59,8 մլրդ դոլարի։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի Կենտրոնական բանկի (ԱՀ ԿԲ) 2023 թվականի դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ հայտարարության մեջ։

Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 9 ամիսների ընթացքում վճարային հաշվեկշռի ընթացիկ գործառնությունների հաշվին ձևավորվել է համախառն ներքին արդյունքի 30.7%-ի մակարդակով մնացորդ։ Հետագա ամիսներին դրական գործընթացներն արտաքին հատվածում շարունակվել են։ Ընդհանուր առմամբ, տարվա 11 ամիսների ընթացքում վճարային հաշվեկշռի հիմնական բաղադրիչ հանդիսացող արտաքին առևտրի դրական սալդոն կազմել է 23,5 մլրդ դոլար, ինչը 2,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պահուստներ  


Լրահոս