Զախարովան՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը աջակցող միջոցառումների մասին
 Զախարովան՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը աջակցող միջոցառումների մասին
15:08     29 12 2022    
Ռուսաստանը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար օգտագործել է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ողջ շրջանակը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա պատասխանել է այն հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին աջակցելու համար.

Զախարովայի խոսքով, երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հայտարարությունները հուսալի հիմք են հանդիսանում՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։

«Մենք հաշվի ենք առնում դաշնակցային պարտավորությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պարագայում։ Հետևաբար, որպես միջնորդ, մենք մշտապես առաջադրում ենք այնպիսի դիրք, որը մեզ թույլ է տալիս արդյունավետորեն կատարել այդ գործառույթը: Եվ ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանը գիտի այդ մասին»,- ասել է դիվանագետը։

Եթե խոսքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասին է, ապա եթե Երևանը շահագրգռված լինի, ապա ՀԱՊԿ անդամ մյուս բոլոր երկրները պատրաստ կլինեն դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան:
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս