Չավուշօղլու. Լաչինի ճանապարհի վերջին իրադարձությունները անկեղծության փորձություն են Հայաստանի համար
  Չավուշօղլու.  Լաչինի ճանապարհի վերջին իրադարձությունները անկեղծության փորձություն են Հայաստանի համար
12:51     29 12 2022    
Լաչինի ճանապարհի վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն են:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Անկարայում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, որը կարող է լինել երկու երկրների միջև»,- ընդգծել է ԱԳ նախարարը։

Նշելով, որ Թուրքիան միշտ համերաշխ է Ադրբեջանի հետ՝ նախարարը հավելել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ «Ադրբեջանական հողերի հարստությունը յուրացնելու փորձն անընդունելի է»,- ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Թուրքիան այս հարցում, ինչպես ցանկացած այլ հարցում, աջակցում է Ադրբեջանին։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Լաչին  


Լրահոս