Լավրովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մասին
 Լավրովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մասին
12:20     29 12 2022    
«Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, ամեն հնարավոր աջակցություն է ցուցաբերում խաղաղ գործընթացին այն ձևով և ծավալով, որով շահագրգռված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը և Ադրբեջանը առաջիկա ամիսներին կստորագրեն խաղաղ պայմանագիր։

Նա նաև նշել է, որ ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին և Երևանին:

«Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս