17 օր ադրբեջանցի ակտիվիստներին անտեսող Վոլկովը հանդիպել է Վարդանյանի հետ
 17 օր ադրբեջանցի ակտիվիստներին անտեսող Վոլկովը հանդիպել է Վարդանյանի հետ
10:34     29 12 2022    
Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական շրջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Անդրեյ Վոլկովը հանդիպել է անջատողական Ռուբեն Վարդանյանի հետ։

Այս մասին հայտնում են հայկական թելեգրամյան ալիքները:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Անդրեյ Վոլկովը 17 օրում գեթ մեկ անգամ չի հանդիպել ադրբեջանցի էկոակտիվիստների հետ, որոնք ակցիա են կազմակերպել ընդդեմ հայկական բնապահպանական ահաբեկչության, չի լսել նրանց պահանջները:

Սակայն, ինչպես հայտնում է Oxu.Az-ը, հենց որ գործը հասավ հայ անջատողականներին, գեներալը հատուկ «զգայունություն» է ցուցաբերել։ Վոլկովն անտարբեր չմնաց Խանքենդիում հայերի բարձրացրած աղմուկին, որը տևում է ընդամենը 2-3 օր, գնաց նրանց մոտ «խոնարհվելու» ու բանակցություններ վարում։

Հարց է առաջանում՝ հապա ինչպե՞ս ստացվեց։ Վոլկովը երկու շաբաթից ավել չի ցանկանում հանդիպել ադրբեջանցի ակտիվիստների հետ, բայց մեկ մատնազարկով նստում է հայ անջատողականների հետ բանակցությունների սեղանին։ Այս հարցին պատասխան չկա, բայց տրամաբանական է ենթադրել, որ այս քայլով ռուս գեներալը հերթական անգամ ստվեր գցեց իր գործունեության վրա՝ կասկածի տակ դնելով խաղաղապահների հրամանատարի իր առաքելության անաչառությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Վոլկով   Վարդանյան  


Լրահոս