Նախարար. Սերբիան Ադրբեջանի հետ քննարկում է գազային էլեկտրակայանների կառուցումը
 Նախարար.  Սերբիան Ադրբեջանի հետ քննարկում է գազային էլեկտրակայանների կառուցումը
15:34     28 12 2022    
Սերբիան Ադրբեջանի հետ քննարկում է գազային էլեկտրակայանների կառուցման հարցը՝ ապահովելու իր էներգետիկ անկախությունը։

Այս մասին Zinvor.info-յին ասել է Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչը։

«Բաքու կատարած այցի ընթացքում մենք քննարկել ենք Ադրբեջանից Սերբիա մատակարարվող գազի ծավալները, և մենք ակնկալում ենք, որ ապագայում կկարողանանք այստեղից հոգալ մեր կարիքների մոտ մեկ երրորդը։ Մենք քննարկել ենք նաև Սերբիայում գազով աշխատող էլեկտրակայանների կառուցման հնարավորությունը, ինչը կնպաստի նաև մեր էներգետիկ անկախությանը»,- նշել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Սերբիա   Ադրբեջան  


Լրահոս