Խանքենդի-Լաչին ճանապարհին ակցիայի մասնակիցները օգտվում են իրենց իրավունքից. ԱԳՆ ղեկավար
 Խանքենդի-Լաչին ճանապարհին ակցիայի մասնակիցները օգտվում են իրենց իրավունքից.  ԱԳՆ ղեկավար
11:02     28 12 2022    
Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը Սերգեյ Լավրովին է փոխանցել ադրբեջանական կողմի դիրքորոշումը Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, Ադրբեջանի պետական կառույցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մշտադիտարկել Ղարաբաղի տնտեսական շրջանում գտնվող օգտակար հանածոների հանքավայրերը. «Դա արել են այնտեղ ապրող մարդիկ։ Մենք հասկանում ենք, որ սա սադրանք է։ Իրականում մոնիտորինգի մասով աշխատանքները վաղուց են սկսվել։ Վերջին շրջանում այն էլ ավելի է ակտիվացել։ Քանի որ այս ջանքերն արդյունք չեն տվել, ադրբեջանցի էկոակտիվիստները ակցիա են սկսել։ Սա նրանց լիարժեք իրավունքն է, և նրանք իրացնում են իրենց իրավունքը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս