Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը զրուցել են Սանկտ Պետերբուրգում
 Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը զրուցել են Սանկտ Պետերբուրգում
15:28     27 12 2022    
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին հաջողվել է զրուցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Մենք Ձեզ հետ երեկ սկսեցինք [զրույցը], և հաջողվեց երեքով զրուցել», - երեքշաբթի ասել է Պուտինը՝ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ գլխավոր խնդիրը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է ամբողջությամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ։

«Ինչպես պայմանավորվել ենք, մենք մանրամասն քննարկում ենք այս բոլոր հարցերը»,- նշել է ՌԴ ղեկավարը։

Նշենք, որ դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին   Փաշինյան  


Լրահոս