Արևմտյան Ադրբեջանի համայնքը սկսել է վերադարձի հայեցակարգի մշակումը
Արևմտյան Ադրբեջանի համայնքը սկսել է վերադարձի հայեցակարգի մշակումը
11:02     27 12 2022    
Դեկտեմբերի 24-ին Արևմտյան Ադրբեջանի մտավորականության հետ հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված վերադարձի հայեցակարգի մշակման հանձնարարականից հետո Արևմտյան Ադրբեջանի Համայնքն անմիջապես սկսել է այդ աշխատանքները։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին «Ազերթաջ»-ին ասել է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի մամուլի քարտուղար Ուլվիա Զուլֆիգարը։

Նրա խոսքով, հայեցակարգի մշակումն արդեն սկսվել է. «Մենք կփորձենք հայեցակարգի վրա աշխատանքներն ավարտել նշված ժամկետում։ Հայեցակարգի պատրաստ լինելուց հետո մեր համայնքն իր գործունեությունը կկառուցի այս փաստաթղթի հիման վրա»։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնքը  


Լրահոս