Պեսկով. Պուտինը չի պլանավորում առանձին հանդիպում Ալիևի և Փաշինյանի հետ ԱՊՀ գագաթնաժողովում
  Պեսկով.  Պուտինը չի պլանավորում առանձին հանդիպում Ալիևի և Փաշինյանի հետ ԱՊՀ գագաթնաժողովում
16:30     26 12 2022    
Նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ եռակողմ հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Կոմերսանտ»-ը։

Սանկտ Պետերբուրգում երկօրյա գագաթնաժողովը կմեկնարկի այսօր՝ դեկտեմբերի 26-ին։ «Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումները, իհարկե, տեղի կունենան այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,- ասել Պեսկովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ալիև   Փաշինյան  


Լրահոս