Նյու Յորքում բնակվող ադրբեջանցիները խաղաղ ցույց են անցկացրել ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ադրբեջանական համայնքի ակտիվիստները իրենց աջակցությունն են հայտնել Խանքենդի-Լաչին ճանապարհին շարունակվող խաղաղ բողոքի ակցիային։
Ցուցարարները պարզել են պաստառներ՝ «Վերջ բնապահպանական հանցագործությանը», «Պետք է դադարեցնել Ադրբեջանի բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը», «Կանգնեցրե՛ք Հայաստանի էկոլոգիական տեռորը», «Պետք է վերջ տրվի հայ անջատողականների անօրինական գործունեությանը», «Պահանջում ենք դադարեցնել Լաչինի ճանապարհի օգտագործումը ռազմական նպատակներով», «Մարդկության դեմ հանցագործություն» գրությամբ:
Նրանք նաև կարգախոսներ են վանկարկել՝ միջազգային կազմակերպությունից պահանջելով փորձագետներ ուղարկել տարածաշրջան և մոնիթորինգ անցկացնել հանքավայրերում։