Պեսկով. ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ
|
|
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ, «Ինտերֆաքս»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
|
«Այո, նրանց (Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի) մասնակցությունը սպասվում է, բայց եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը։
Վերջին անգամ Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը եռակողմ ձևաչափով հանդիպել են հոկտեմբերի վերջին Սոչիում։ Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի Դաշնության Նախագահն առանձին հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Ռուսաստան
Հայաստան