Բայրամովը Լավրովի հետ հանդիպմանը խոսել է Լաչին-Խանքենդի ճանապարհին ակցիայի պատճառների մասին
 Բայրամովը Լավրովի հետ հանդիպմանը խոսել է Լաչին-Խանքենդի ճանապարհին ակցիայի պատճառների մասին
10:08     24 12 2022    
Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, այցի շրջանակներում Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգի արդիական հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Ջեյհուն Բայրամովը գոհունակություն է հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման մակարդակից, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային, հումանիտար և այլն։ Ընդգծվել է առկա պայմանագրաիրավական բազայի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ինտենսիվ քաղաքական երկխոսության և ակտիվ փոխադարձ այցերի կարևորությունը: Երկկողմ հարաբերություններին զուգահեռ շոշափվել են տարածաշրջանային մակարդակով համագործակցության հարցեր։

Քննարկումների հիմնական թեման եղել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Լաչինի ճանապարհին անցկացվող ակցիան՝ ի նշան բողոքի ապօրինի տնտեսական գործունեության դեմ։ Ջեյհուն Բայրամովը կարևորել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից և առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից բխող պարտավորությունների կատարումը։

ARMENIA.AZ
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Լավրով  


Լրահոս