Բայրամով. Ադրբեջանն ու Ռուսաստանը միշտ օգտագործում են երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը
  Բայրամով.  Ադրբեջանն ու Ռուսաստանը միշտ օգտագործում են երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը
17:48     23 12 2022    
«Մենք միշտ օգտագործում ենք երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Կարծում եմ՝ կունենանք լավ արդյունավետ քննարկումներ, կկարողանանք ամփոփել մեր հարաբերությունների հոբելյանական տարին և քննարկել 2023 թվականի սկզբի մի շարք հարցեր»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Ադրբեջանցի նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին հանդիպման կազմակերպման համար։ Նրա խոսքով՝ կրկին հանդիպելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի սկզբին։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս