Ազատագրված տարածքների ռեզիդենտների համար հումքի ներմուծումը 10 տարի ժամկետով կազատվի մաքսատուրքից
Ազատագրված տարածքների ռեզիդենտների համար հումքի ներմուծումը 10 տարի ժամկետով կազատվի մաքսատուրքից
16:41     23 12 2022    
Ազատագրված տարածքների ռեզիդենտների համար հումքի ներմուծումը 10 տարի ժամկետով կազատվի մաքսատուրքից։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում երրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվել «Մաքսային սակագնի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Փոփոխությունների նախագծով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից 10 տարի ժամկետով մաքսատուրքերից ազատել օկուպացիայից ազատված տարածքների ռեզիդենտների ներկրած հումքն ու նյութերը:

Այդ հումքի և նյութերի ցանկը կհաստատվի համապատասխան գործադիր մարմնի կողմից:

Օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկումից հետո երրորդ ընթերցմամբ ընդունվել է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ազատագրված-տարածքներ  


Լրահոս