Ջեյք Սալիվանը՝ լարվածությունը թուլացնելու կոչ է արել Բաքվին և Երևանին
Ջեյք Սալիվանը՝ լարվածությունը թուլացնելու կոչ է արել Բաքվին և Երևանին
11:31     23 12 2022    
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Սպիտակ տան պաշտոնական կայքին հղումով։

«Բանակցությունների ընթացքում կողմերը վերլուծել են՝ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում կայացած համատեղ հանդիպումից հետո ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ խաղաղ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը բանակցություններին՝ խաղաղ համաձայնագրի կնքման նպատակով։

Սալիվանը կոչ է արել երկու կողմերին դիտարկել այնպիսի միջոցներ, որոնք կթուլացնեն լարվածությունը և հիմք կծառայեն ապագայում բարիդրացիական հարաբերությունների համար։ Նա նաև մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցք դժվարացած մուտքի և այս իրավիճակի աճող հումանիտար հետևանքների կապակցությամբ, կոչ է արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Սալիվան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս