Բայրամովը ԿԽՄԿ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը
Բայրամովը ԿԽՄԿ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը
10:08     23 12 2022    
Հայ բնակչության դեմ «շրջափակման» մասին պնդումները ոչ մի հիմք չունեն.

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դրագանա Կոժիչի հետ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ համագործակցության հարցերը, տարածաշրջանում հետհակամարտային շրջանում կատարված աշխատանքը, Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հանդիպմանը նախարարը նշել է ԿԽՄԿ-ի գործունեության կարևորությունը մեր երկրում։ Հակառակ կողմին մանրամասն տեղեկություններ են տրամադրվել Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի մասին։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը իբր փակելու, հայ բնակչության դեմ «շրջափակման» կիրառման մասին պնդումները որևէ հիմք չունեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   ԿԽՄԿ  


Լրահոս