Հիքմեթ Հաջիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
 Հիքմեթ Հաջիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
09:00     23 12 2022    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հեռախոսազրույց է ունեցել՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նախագահի օգնականը գրել է Twitter-ի իր էջում։

«Մենք քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցեր։ Ես արտահայտեցի Ադրբեջանի վճռականությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության օրակարգին»,- նշել է Հ.Հաջիևը։

Անդրադառնալով Խանքենդի-Լաչին ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին, նա նշել է, որ Ադրբեջանի քաղաքացիներն իրենց արդարացի բողոքն են հայտնում բնական հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ, որը վնաս է հասցնում շրջակա միջավայրին։

«Շրջափակման» մասին Հայաստանի բոլոր պնդումներն անհիմն են և սև փիառի տարր են»,- ընդգծել է նախագահի օգնականը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Սալիվան  


Լրահոս