Ստեղծվել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչություն
 Ստեղծվել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչություն
18:04     22 12 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում ԱՀ նախագահի ներկայացուցչություն ստեղծելու մասին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքին, փաստաթղթի համաձայն՝ լիազոր ներկայացուցչությունը գլխավորելու է Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում ԱՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը, ով այդ պաշտոնին նշանակվում և ազատվում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից։

Գործադիր իշխանության կենտրոնական և տեղական մարմիններին, ինչպես նաև այլ պետական մարմիններին հանձնարարվել է իրենց գործունեությունը Նախչըվանի Ինքնավար Հանրապետության տարածքում իրականացնել լիազոր ներկայացուցչի հետ համաձայնեցված կարգով։

Ադրբեջանի Հանրապետության Նախարարների կաբինետին հանձնարարվել է լուծել սույն հրամանագրից բխող հարցերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախչըվան  


Լրահոս