Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է հղել Հռոմի պապին՝ Լաչին-Խանքենդի ճանապարհին տիրող իրավիճակի հետ կապված
 Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է հղել Հռոմի պապին՝ Լաչին-Խանքենդի ճանապարհին տիրող իրավիճակի հետ կապված
16:38     22 12 2022    
Ադրբեջանի բնական ռեսուրսների թալանման և բնությանը հասցված վնասի դեմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ և չի խոչընդոտում երթևեկությանը Լաչին-Խանքենդի ճանապարհին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Կովկասի Մահմեդականների Վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ուղղված նամակում։

Նամակում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Սրբազանությանը, ով բոլոր հարցերում ելնում է արդարության չափանիշներից, իրողություններին ծանոթացնելով, խնդրում ենք Ձեզ օգնել մեզ մեր խաղաղ արդար գործում։ Ջանք ու աղոթքներ մի խնայեք մեր տարածաշրջանում կայուն խաղաղության համար»:

Ձերդ Սրբազանություն, օգտվելով առիթից, Ադրբեջանի մուսուլմանների և անձամբ իմ անունից ևս մեկ անգամ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ աշխարհի կաթոլիկների առաջնորդին, մեծ տոնի՝ Սուրբ Ծննդի առթիվ, մաղթում եմ Ձեզ և Ձեր բոլոր հետևորդներին ամենայն բարիք: Մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք և քաջառողջություն։ Թող Ամենակարողը պաշտպանի Երկիրն ու մարդկությանը դժվարություններից, խաղաղություն և բարգավաճում պարգևի մեր աշխարհին: Ամեն»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալլահշուքյուր-Փաշազադե  


Լրահոս