Ադրբեջանի դեսպան. Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների կոչերը
  Ադրբեջանի դեսպան.  Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների կոչերը
15:01     22 12 2022    
Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման կոչերը պետք է իրականացվեն Հայաստանի կողմից:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան։

Նա նշել է, որ Երևանը կոպտորեն խախտում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած փաստաթուղթը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների գրեթե բոլոր հայտարարություններում կոչ են արվում կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Հաշվի առնելով Հայաստանի կողմից այս փաստաթղթի բացահայտ խախտումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների նման կոչերը պետք է վերջապես լսվեն և դիտարկվեն Հայաստանի կողմից»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Լեյլա-Աբդուլլաևա  


Լրահոս