ՄԱԿ-ի ներկայացուցիչը դրական է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիվանագիտական ​​ջանքերը
ՄԱԿ-ի ներկայացուցիչը դրական է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիվանագիտական ​​ջանքերը
09:20     22 12 2022    
Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ շարունակվող դիվանագիտական ջանքերը առաջընթացի հույս են տալիս։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նա հավելել է, որ այս մասին երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։

«Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան անդամ երկրներին տեղեկացրել է՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի մասին։ Նրա խոսքով, սեպտեմբերի կեսերին երկու երկրների միջև լարվածության սրումից հետո՝ շարունակվող դիվանագիտական ջանքերը առաջընթացի հույսի շող են տալիս»,- ընդգծել է Ս.Դյուժարիկը:
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս