Էրդողան. Կան մարդիկ, ովքեր դեմ են Ղարաբաղում մեր եղբայրների աջակցությանը
  Էրդողան.  Կան մարդիկ, ովքեր դեմ են Ղարաբաղում մեր եղբայրների աջակցությանը
18:00     21 12 2022    
Կան մարդիկ, ովքեր դեմ են, որ մենք աջակցենք Ղարաբաղում մեր եղբայրներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։

Նա նշել է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ այս հարցում այլ դիրքորոշում ունեն:

Էրդողանը նաև ասել է, որ հիմա էլ կան այնպիսիք, ովքեր քննադատում են Թուրքիայի կառավարության որոշ քայլեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ղարաբաղ  


Լրահոս