Թուրք փորձագետները ներգրավված են դեօկուպացված տարածքներում հնագիտական պեղումներում
Թուրք փորձագետները ներգրավված են դեօկուպացված տարածքներում հնագիտական պեղումներում
16:14     20 12 2022    
Թուրք փորձագետները ներգրավված են Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող հնագիտական պեղումներում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 20-ին Բաքվում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեդ Միսբահ Դեմիրջանի հետ հանդիպմանն ասել է մշակույթի նախարար Անար Քերիմովը։

Անար Քերիմովը գոհունակություն է հայտնել դեկտեմբերի 19-ին Բաքվում Ադրբեջան-Թուրքիա համատեղ մշակութային հանձնաժողովի երկրորդ նիստի կազմակերպման և մշակույթի տարբեր ոլորտներում համագործակցության հետ կապված կարևոր քննարկումների անցկացման կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թանգարանների, գրադարանների, մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության, դրա պահպանության հետ կապված հարցեր։ Նախարարը նշել է, որ զգացվում է Թուրքիայի փորձի կարիքը Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում հայկական վանդալիզմի ենթարկված պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտում:
Zinvor.info

Հեշթեգներ. Դեօկուպացված-տարածքներ  


Լրահոս