Ֆիզուլիում և Զանգիլանում կբացվեն ընտանիքի աջակցության կենտրոններ
Ֆիզուլիում և Զանգիլանում կբացվեն ընտանիքի աջակցության կենտրոններ
15:02     20 12 2022    
Միլլի Մեջլիսում լսվել է Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի տարեկան հաշվետվությունը։

Ըստ Zinvor.info-յի՝ զեկույցը ներկայացրել է կոմիտեի նախագահ Բահար Մուրադովան։ Նա նշել է, որ 2021 թվականին Ադրբեջանում կարևոր քայլեր են ձեռնարկվել գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ։

Բահար Մուրադովան հայտարարել է նաև, որ «Մեծ վերադարձ» նախագծի շրջանակներում նախատեսվում է Ֆիզուլիում և Զանգիլանում ստեղծել ընտանիքի աջակցության կենտրոններ, որոնք ծառայություններ կմատուցեն հայրենի հողեր վերադարձած ընտանիքներին։

Կոմիտեի նախագահի խոսքով, հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանում ավելացել է կանանց ռեսուրսների կենտրոնների թիվը, ընդլայնվել է գենդերային հարցերի համար պատասխանատու անձանց աշխատանքը, իրականացվել են լուսավորչական աշխատանքներ, կազմակերպվել են դասընթացներ գենդերային հավասարություն թեմաներով։ Բահար Մուրադովան դրական է գնահատել կառավարությունում և դատախազության մարմիններում, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունում աշխատող կանանց թվի աճը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆիզուլի   Զանգիլան  


Լրահոս