Ֆահրեթթին Ալթուն. Մենք ակնկալում ենք Ֆրանսիայի աջակցությանը ղարաբաղյան հարցում Թուրքիայի ջանքերին:
  Ֆահրեթթին Ալթուն.  Մենք ակնկալում ենք Ֆրանսիայի աջակցությանը ղարաբաղյան հարցում Թուրքիայի ջանքերին:
13:30     20 12 2022    
«Պաշտոնական Անկարան ակնկալում է Ֆրանսիայի աջակցությանը ղարաբաղյան հարցում Թուրքիայի ջանքերին»:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Անկարայում թուրք-ֆրանսիական հարաբերություններին նվիրված պանելում ասել է՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչուլյան ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

«Ես ուզում եմ բացահայտ հայտարարել, որ Ղարաբաղը, միջազգային իրավունքի համաձայն, ադրբեջանական հող է։ Բոլորին ձեռնտու է, որպեսզի ղարաբաղյան խնդիրը նոր հակամարտության չվերածվի։ Սա կարևոր է գլոբալ աշխարհի, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների համար»,- ընդգծել է նա։

Ֆ.Ալթունը նշել է, որ կարևոր գործոն է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հաղթանակի ընդունումը և նրա քաղաքականության աջակցությունն այս հարցում դերակատարում ունեցող բոլոր երկրների կողմից. «Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան կաջակցի Թուրքիայի ջանքերին այդ հարցում»:
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս