Ռուս փորձագետի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Ռուս փորձագետի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
18:10     19 12 2022    
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դեկտեմբերի 13-ին ՌԴ ՄՀՄՊԻ-ի (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ) Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը աուդիոուղերձով հանդես է եկել լայն լսարանի համար։ Փորձելով վնասել Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները՝ նա բացահայտ կոչ է արել «հրթիռակոծել և ամբողջությամբ ոչնչացնել Ադրբեջանի նավթարդյունաբերությունն ու էներգետիկ համակարգը»։

Դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ քրեական գործ է հարուցել ԱՀ ՔՕ 101.2 (ագրեսիվ պատերազմ սանձազերծելու բաց կոչեր ԶԼՄ-ների միջոցով), 214.2.3 (հրաձգային զենքի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ կատարելու սպառնալիք) և 283.2.1, 283.2.2 հոդվածներով (ազգային ատելության կամ թշնամանքի հրահրում) հոդվածներով:

Նախաքննությունը վստահվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ միջազգային հետախուզման է հայտարարվել Ինտերպոլի խողովակներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Միաժամանակ հարցումներ են ուղարկվել մի շարք գործընկեր պետությունների իրավասու մարմիններին՝ այդ երկրների տարածք մուտք գործելու դեպքում մեղադրյալի արտահանձնումն ապահովելու նպատակով։

Ներկայումս ինտենսիվ քննչական գործողությունները շարունակվում են։
Zinvor.info

Հեշթեգներ. Միխայիլ-Ալեքսանդրով  


Լրահոս