Կոլոմինա. ՆԱՏՕ-ն շարունակում է սերտորեն աշխատել Ադրբեջանի հետ՝ անվտանգության մարտահրավերները լուծելու համար
  Կոլոմինա.  ՆԱՏՕ-ն շարունակում է սերտորեն աշխատել Ադրբեջանի հետ՝ անվտանգության մարտահրավերները լուծելու համար
17:00     19 12 2022    
«ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցությունը վերադարձել է այն մակարդակին, որը կար մինչև համաճարակը»:

Այս մասին Zinvor.info-յին ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն և Ադրբեջանը շարունակում են կարծիքներ փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցերի շուրջ։

«Մենք շարունակում ենք սերտ գործընկերությունը, որը հիմնված է գործնական համագործակցության վրա՝ մեր ուժերի փոխադարձ գործունեությունը ամրապնդելու և անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար: Մենք արդեն վերադարձել ենք համագործակցության այն մակարդակին, որը ունեինք մինչև COVID-19 համաճարակը, և ՆԱՏՕ-ում Ադրբեջանի պատվիրակության մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք նոր շրջանակային փաստաթղթի վրա, որը կոչվում է Անհատական համագործակցության ծրագիր (կամ ITPP)»,- ընդգծել է Կոլոմինան։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս