Պակիստանի հասարակական կազմակերպությունները աջակցություն են հայտնել Լաչինի ճանապարհի ակցիային
Պակիստանի հասարակական կազմակերպությունները աջակցություն են հայտնել Լաչինի ճանապարհի ակցիային
09:11     17 12 2022    
Պակիստանի «Երիտասարդական դիվանագիտության ֆորում» և «Կայուն զարգացման գլոբալ ռազմավարության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունները միացել են՝ ադրբեջանցի ակտիվիստների աջակցությանը՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը տարածել է «Կայուն զարգացման գլոբալ ռազմավարության ինստիտուտը»։

«Շրջակա միջավայրի մոնիտորինգը պետք է իրականացվի բնապահպանների և էկոկամավորների կողմից, իսկ բոլոր բնական ռեսուրսների շահագործումը պետք է իրականացվի Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Մենք պահանջում ենք ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պահպանում և իրականացում ամեն գնով։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դադարեցվի բնապահպանական տեռորը, և դրա մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը»,- ասված է ինստիտուտի հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Պակիստան   Ադրբեջան  


Լրահոս