ՊՆ. Ազատագրված տարածքներում ականներից մաքրվել է 29113 հա հող
  ՊՆ.  Ազատագրված տարածքներում ականներից մաքրվել է 29113 հա հող
17:16     16 12 2022    
Այս տարի ազատագրված տարածքներում ադրբեջանական բանակի ինժեներական և սակրավորական ստորաբաժանումների գործունեության արդյունքում՝ ականներից և չպայթած զինամթերքից ամբողջությամբ մաքրվել է մինչև 15620 հեկտար տարածք։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Մինչ օրս ինժեներական և սակրավորական ստորաբաժանումների կողմից ազատագրված տարածքներում ականներից և չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան 29113 հեկտար տարածք։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և ոչնչացվել է 10185 հակահետևակային, 2580 հակատանկային և 10445 միավոր չպայթած զինամթերք։

Հիմնական ջանքերն ուղղված են՝ ազատագրված տարածքների բնակավայրերի, ցանքատարածքների, ճանապարհների և ենթակառուցվածքային օբյեկտների ականազերծմանը։ Ականազերծման աշխատանքներում ներառված է նաև թուրքական արտադրության MEMATT (ականազերծման համար մեխանիկական սարքավորումներ) տեխիկա, որը գտնվում է ադրբեջանական բանակի ինժեներական և սակրավորական ստորաբաժանումների տրամադրության տակ։

Ազատագրված տարածքներում շարունակվում են ինժեներական աջակցության ապահովման միջոցառումները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս