Բողոքի ակցիան Շուշա-Խանքենդի ճանապարհին շարունակվում է արդեն հինգերորդ օրը
 Բողոքի ակցիան Շուշա-Խանքենդի ճանապարհին շարունակվում է արդեն հինգերորդ օրը
11:00     16 12 2022    
Շուշա-Խանքենդի ճանապարհին էկոակտիվիստների բողոքի ակցիան՝ ընդդեմ Ղարաբաղում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման, շարունակվում է արդեն հինգերորդ օրը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դեկտեմբերի 12-ի առավոտյան սկսված ակցիան այս րոպեներին էլ շարունակվում է։

Քաղաքացիական ակտիվիստները և բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները գիշերել են տարածքում տեղադրված վրաններում։

Ցուցարարները կարգախոսներ են վանկարկում ընդդեմ հանքերի ապօրինի շահագործման, ռուս խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում հայ անջատողականների կողմից իրականացվող բնապահպանական տեռորի։

Ցուցարարները հայտարարում են, որ պատրաստ են պայմաններ ապահովել Լաչինի ճանապարհով շտապօգնության և ղարաբաղցի հայերի քաղաքացիական մեքենաների տեղաշարժի համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Խանքենդի  


Լրահոս