ANAMA. Քելբեջարում պայթած ականում 7,5 կգ պայթուցիկ է եղել
  ANAMA.  Քելբեջարում պայթած ականում 7,5 կգ պայթուցիկ է եղել
17:06     15 12 2022    
Քելբեջարի շրջանի Չըրագ գյուղում երեկ պայթած ականում 7,5 կգ պայթուցիկ է եղել». Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից Ռաֆիգ Ջաբրայիլովը։

Նրա խոսքով, ներկայումս տարածքը խիստ աղտոտված է ականներով և շատ վտանգավոր է. «Մենք զննել ենք տարածքը, ուսումնասիրել ենք պայթյունի վայրի խառնարանը, հավաքել ենք ապացույցներ։ Ըստ նախնական վարկածի՝ դա ՏՄ-62Մ տիպի հակատանկային ականի պայթյուն էր։ Ուզում եմ նշել նաև, որ ՏՄ-62Մ տիպի հակատանկային ականի պայթուցիչը գործարկվում է ճնշման տակ, այն պարունակում է 7,5 կգ պայթուցիկ։ Տարածքն այս պահին շրջափակված է»։

Նշենք, որ այսօր ՊՆ կազմակերպչական աջակցությամբ ԶԼՄ-ի մի խումբ ներկայացուցիչներ այցելել են Քելբեջարի շրջանում ականի պայթյունի վայր։
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ադրբեջան  


Լրահոս