Ալի Ասադովը Թբիլիսիում հանդիպել է Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
 Ալի Ասադովը Թբիլիսիում հանդիպել է Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
16:10     15 12 2022    
Դեկտեմբերի 15-ին Թբիլիսիում կայացել է՝ Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դեմառդեմ հանդիպումը։

Հանդիպման ընթացքում բավարարվություն է հայտնվել՝ բոլոր ոլորտներում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացման կապակցությամբ, հայտնում է Zinvor.info-ն։

Հանդիպմանը ընդգծվել է նաև՝ Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի կարևորությունը, որը տեղի կունենա Թբիլիսի քաղաքում և վստահություն է հայտնել, որ Ա.Ասադովի պաշտոնական այցը և հանձնաժողովի հերթական նիստը ավանդ կներդնի՝ ադրբեջանա-վրացական հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալի-Ասադով   Իրակլի-Ղարիբաշվիլի  


Լրահոս