ԱԳՆ-ն՝ Քելբաջարում ականի պայթյունի մասին. Հայաստանի անպատժելիությունը ճանապարհ է հարթում նոր հանցագործությունների համար
  ԱԳՆ-ն՝ Քելբաջարում ականի պայթյունի մասին.  Հայաստանի անպատժելիությունը ճանապարհ է հարթում նոր հանցագործությունների համար
11:34     15 12 2022    
Դեկտեմբերի 14-ին Քելբաջարում Հայաստանի կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով չորս քաղաքացիական աշխատող ծանր վիրավորվել է։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում զետեղված հայտարարության մեջ։

«Բացի այդ, զոհվել է մեկ ենթասպա, երեք զինծառայող վիրավորվել է։ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ականների զոհերի թիվը հասել է 278-ի։ Հայաստանի անպատժելիությունը ճանապարհ է հարթում նոր հանցագործությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս