Բաքուն պատրաստ է հոգալ Ադրբեջանի տարածքում ապրող հայերի հումանիտար կարիքները
|
|
Դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, ԱՄՆ պետքարտուղարության և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության մամուլի քարտուղարները կոչ են արել ադրբեջանական կողմին բացել Լաչինի ճանապարհը՝ նշելով, որ ճանապարհի փակումը կարող է հանգեցնել հայ բնակչության համար հումանիտար առումով վատ հետևանքների։ Նշվել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը, եռակողմ հայտարարության համաձայն, երաշխավորում է մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ տեղաշարժը Լաչինի ճանապարհի երկու ուղղություններով։
|
Մեկնաբանելով տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է. «Ինչպես նշված է արտաքին գործերի նախարարության դեկտեմբերի 13-ի հայտարարության մեջ՝ այն պնդումները, թե իբր Շուշա-Լաչին ճանապարհը արգելափակված է Ադրբեջանի կողմից, և դրա հետ կապված՝ հումանիտար ճգնաժամ կարող է առաջանալ, անհիմն են։ Ի տարբերություն Հայաստանի, որը մշտապես խոչընդոտում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և հաղորդակցական ուղիների բացմանը, ադրբեջանական կողմը, ստանձնած պարտավորությունների համաձայն, վերջին երկու տարիների ընթացքում վերակառուցել է Լաչինի ճանապարհը և հարմարավետ պայմաններ ստեղծել այն հումանիտար նպատակներով օգտագործելու համար։
Ընդհանրապես, վերջին 30 տարիների ընթացքում այս տարածքներում տեղի ունեցած ապօրինի տնտեսական գործունեության, բնական ռեսուրսների թալանման և շրջակա միջավայրին պատճառված վնասների հետ կապված փաստերի անտեսումը, ինչպես նաև այն փաստի անտեսումը, որ Լաչինի ճանապարհը օգտագործվել է ինչպես ռազմական սադրանքների, այնպես էլ ապօրինի տնտեսական գործունեության համար՝ հակառակ եռակողմ հայտարարության 6-րդ կետի, խոսում է այդ երկրների կողմնակալ վերաբերմունքի մասին։ Միաժամանակ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև ականային ահաբեկչության անտեսումը, որն իրականացվում է Ադրբեջանի տարածքում քաղաքացիական բնակչության դեմ՝ Լաչինի ճանապարհի միջոցով։
Շուշա-Լաչին ճանապարհին վերջին օրերին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների կողմից իրականացվող բողոքի ակցիան ադրբեջանական հանրության արդարացի դժգոհության արդյունքն է վերը նշված անօրինական գործողությունների նկատմամբ և քաղաքացիական հասարակության այս դիրքորոշմանը պետք է վերաբերվել հարգանքով: Բողոքի ակցիայի նպատակը որևէ ճանապարհ փակելը չէ, ներկայումս քաղաքացիական մեքենաները կարող են ազատորեն շարժվել դրանով ցանկացած ուղղությամբ։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում տիրող հումանիտար իրավիճակին, մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է հոգալ մեր տարածքներում ապրող հայ բնակիչների հումանիտար կարիքները»,- ասել է Հաջիզադեն։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայեր