Գերմանիայի դեսպան. Ադրբեջանը դարձել է Եվրոպայի կարևոր էներգետիկ գործընկերը
 Գերմանիայի դեսպան.  Ադրբեջանը դարձել է Եվրոպայի կարևոր էներգետիկ գործընկերը
18:11     14 12 2022    
Ադրբեջանը դարձել է Եվրոպայի կարևոր էներգետիկ գործընկերը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ADA համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է՝ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը։

Նա ընդգծել է նաև՝ Ադրբեջանի կարևոր դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

Դեսպանի խոսքով՝ երկրի աշխարհաքաղաքական դիրքը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում Ադրբեջանի համար։

Ռալֆ Հորլեմանը նշել է նաև Ադրբեջանի ներուժը՝ վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ «կանաչ» ջրածնի արտադրության ոլորտում։
Zinvor.info

Հեշթեգներ. Գերմանիա   Ադրբեջան  


Լրահոս