Գիտնական. Շուշա-Խանքենդի ճանապարհով հիվանդների և քաղաքացիական անձանց տեղաշարժի համար որևէ խոչընդոտ չկա
 Գիտնական.  Շուշա-Խանքենդի ճանապարհով հիվանդների և քաղաքացիական անձանց տեղաշարժի համար որևէ խոչընդոտ չկա
18:00     14 12 2022    
Շուշա-Խանքենդի ճանապարհով երթևեկելու համար բժշկական օգնության կարիք ունեցող խաղաղ բնակիչների, հիվանդների համար խոչընդոտներ չկան։

Այս մասին Շուշա-Խանքենդի բողոքի ակցիան լուսաբանող Zinvor.info-յի աշխատակցին հայտարարել է՝ Ադրբեջանի երիտասարդ գիտնականների, դոկտորանտների և մագիստրոսների կազմակերպության նախագահ, փիլիսոփայության դոկտոր Իլգար Օրուջովը։

Նա նշել է, որ պետք է դադարեցնել բնական ռեսուրսների անօրինական շահագործումը՝ ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

«30 տարվա օկուպացիայի ընթացքում Հայաստանը տեռորի քաղաքականություն է վարել մեր հողերի նկատմամբ, այդ թվում՝ բնապահպանական։ Մեր նպատակն է վերջ տալ էկոլոգիական տեռորին, կանխել մեր հանքավայրերի ապօրինի շահագործումը, ինչպես նաև պայմաններ ստեղծել՝ ադրբեջանցի փորձագետների կողմից դրանց մոնիտորինգի համար։ Ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Խանքենդի  


Լրահոս