Ալիևը՝ Էրդողանի և Բերդըմուհամեդովի հետ հանդիպմանը.«Մենք ակտիվորեն զբաղվում ենք Զանգեզուրի միջանցքի բացմամբ»
  Ալիևը՝ Էրդողանի և Բերդըմուհամեդովի հետ հանդիպմանը.«Մենք ակտիվորեն զբաղվում ենք Զանգեզուրի միջանցքի բացմամբ»
17:04     14 12 2022    
Դեկտեմբերի 14-ին Թուրքմենբաշի քաղաքում կայացել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Թուրքմենստանի Հանրապետության նախագահ Սերդար Բերդըմուհամեդովի ընդլայնված կազմով հանդիպումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հանդիպման ժամանակ մեր պետության ղեկավարը ելույթ է ունեցել։

Նախագահ Իլհամ Ալիևի ելույթը.

«Ադրբեջանը հանդիսանում է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների ակտիվ մասնակից և իր տարածքում իրականացրել է երկաթուղային, ավտոմոբիլային և օդային տրանսպորտի հետ կապված բոլոր խոշոր նախագծերը։ Արդյունքում Ադրբեջանը վերածվել է կարևոր տարանցիկ երկրի։

2022 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի տարածքով անցնող տարանցիկ բեռների ընդհանուր հոսքի ծավալը՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 80 տոկոսով։

Ներկա ժամանակ մենք ակտիվորեն զբաղվում ենք Զանգեզուրի միջանցքի բացմամբ։ Ադրբեջանի տարածքով անցնող Զանգեզուրի միջանցքի հատվածում կատարվել է՝ երկաթուղային ճանապարհների անցկացման աշխատանքների 40 տոկոսը և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության աշխատանքների 70 տոկոսը։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, ինչի արդյունքում կհայտնվի նոր տրանսպորտային միջանցք։

Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի տարեկան բեռնաթողունակությունը կազմում է 15 մլն տոննա, և մենք պլանավորում ենք միջոցներ հատկացնել այդ ծավալը մինչև 25 մլն տոննայի ավելացնելու համար։

Անցյալ տարի դրվել է՝ Կասպից ծովի ափին գտնվող Ալյաթ ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմքը, որտեղ արդեն տեղավորվել են առաջին ռեզիդենտները։ Մենք Թուրքիայից և Թուրքմենստանից ընկերություններին հրավիրում ենք օգտվել այս ԱՏԳ-ում ստեղծված հնարավորություններից։

2017 թվականին իմ թանկագին եղբայր Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բացեցինք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Այդ նախագծում լրացուցիչ կներդրվի ավելի քան 100 մլն դոլար, և նրա թողունակությունը ներկայիս 1 մլն տոննայից կհասցվի 5 մլն տոննայի։

Ադրբեջանը տիրապետում է ամենամեծ առևտրային նավատորմին Կասպից ծովում, ավելի քան 50 բեռնատար նավերով։ Ներկա ժամանակ՝ 2013 թվականին շահագործման հանձնված Բաքվի նավաշինական գործարանը աշխատում է ամբողջ հզորությամբ։ Այս գործարանի հնարավորությունները թույլ են տալիս արտադրել ցանկացած տեսակի նավեր։

Ադրբեջանն ունի մեր տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի ամենամեծ նավատորմերից մեկը՝ 18 բեռնատար ինքնաթիռներով։ Առաջիկա 10 տարում նախատեսվում է մեր բեռնատար նավատորմը ավելացնել ևս 9 ինքնաթիռով։

Ներկայումս Ադրբեջանում գործում է 8 միջազգային օդանավակայան։ Թուրքիայի նախագահ, իմ թանկագին եղբայր Ռեջեփ Թայիբ Էրդողանը մասնակցել է՝ ազատագրված տարածքներում կառուցված Ֆիզուլիի և Զանգիլանի օդանավակայանների բացմանը։ 2024 թվականին մեր երկրում նախատեսվում է բացել օկուպացիայից ազատագրված Լաչինի՝ իններորդ միջազգային օդանավակայանը։

2020 թվականի վերջին, 44-օրյա Հայրենական պատերազմում տարած հաղթանակի արդյունքում մեր հողերը ազատագրվեցին Հայաստանի կողմից 30-ամյա օկուպացիայից։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և այս հաղթանակը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական նոր նախագծերի համար։

Ներկա ժամանակ աշխարհը բախվում է նոր մարտահրավերների և սպառնալիքների հետ, և այդ պատճառով, այլ ուղղությունների հետ մեկտեղ, մեծ նշանակություն ունի մեր երկրների միջև համագործակցության ընդլայնումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, պաշտպանությունը և պաշտպանական արդյունաբերությունը։

Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան եռակողմ ձևաչափով հանդիպման կարևորությունը։ Հուսով եմ, որ նման հանդիպումները առաջիկայում ևս կանոնավոր կերպով կանցկացվեն և մեծապես կնպաստեն՝ մեր եղբայրական երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս