Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը այս մասին գրել է իր սոցիալական ցանցի էջում՝ Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Անար Ալիևի հետ հանդիպումից հետո։
«Մենք ուրախ ենք՝ համատեղ հանձնաժողովների նիստերի միջոցով էլ ավելի ամրապնդել եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը։ Շուշայի հռչակագրով դաշնակցային մակարդակի բարձրացված մեր հարաբերությունները նոր հորիզոններ են բացում՝ տնտեսության, սոցիալական քաղաքականության և տարածաշրջանային համագործակցության ոլորտներում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կատարված պատմական քայլից հետո՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության մեր հույսերն ավելի են մեծացել։ Մեր նպատակն է նպաստել մեր տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը՝ մեր ընդհանուր զարգացման և մարդասիրական կապերի հետագա ամրապնդմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։