Բողոքի ակցիան Շուշա-Խանքենդի ճանապարհին շարունակվել է նաև գիշերը
 Բողոքի ակցիան Շուշա-Խանքենդի ճանապարհին շարունակվել է նաև գիշերը
11:17     14 12 2022    
Չնայած ցուրտ եղանակին, բողոքի ակցիան Շուշա-Խանքենդի ճանապարհին շարունակվել է նաև գիշերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ցուցարարները ամբողջ գիշեր ցույցի վայրում են անցկացրել։

Ակցիայի ընթացքում բարձրախոսներից հնչել են հայրենասիրական երգեր։ Մասնակիցները նաև վանկարկել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության և երկրի բնական պաշարների ապօրինի շահագործման դեմ կարգախոսներ։ Նրանց բարոյահոգեբանական վիճակը բարձր է։

Ցուցարարների անվտանգությունն ապահովում են Ադրբեջանի ՆԳՆ Ներքին զորքերի զինվորականներն ու ոստիկանները։

Նշենք, որ Շուշա քաղաքի մերձակայքում՝ ռուս խաղաղապահների դիրքի մոտ, շարունակվում է ադրբեջանցի ակտիվիստների և բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) անդամների բողոքի ակցիան՝ Ղարաբաղի տնտեսական շրջանում բնապահպանական տեռորը դադարեցնելու պահանջով։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Խանքենդի   Ակցիա  


Լրահոս